Հայ աստղեր, ովքեր իրենց հիվանդությունները օգտագործում են PR-ի համար (լուսանկարներ)

Հայտնի մարդկանց յուրաքանչյուրը քայլը դառնում է հանրային, նույնիսկ նրանց անձնականը ու հիվանդությունները։ Իսկ մի բանի մասին, որ շատ է խոսվում, դառնում է PR քայլ։

Իսկ նրանց ամեն հվանդանոց այցելության ու հիվանդության ու վիրահատության մասին օրեր շարունակ խոսվում է։

Առողջություն մաղթելով  բոլոր վատառողջներին, Boomnews.am-ը ցանկանում է անդրադառնալ այյն հայտնիներին, որոնց հիվանդություններն ու վիրահատությունները վերջերս ավելի են քննարկվում, քան նրանց բեմական գործունեությունը։

Դեռ Հարազատ թշնամի սերիալի նկարահանումների ժամանակ, լուրեր տարածվեց, որ Դիանա Գրիգորյանը ոտքը կոտրել է։ Սցենարիստը հաստատեց այդ տեղեկությունը, մի քանի օր բոլորը անհանգստացան Դիանայի առողջության համար ու լռեցին։

Դիանան, ամենայն հավանականությամբ նկատելով,  որ իր մասին այլևս չեն խոսում, որոշեց վեր բարձրացնել ոտքը կոտրվելու թեմաները։ Նրան վիրահատել են երկրորդ անգամ ու դեռ 2 ամսիս նա պետք է ձեռնափայտով քայլի։

Հաջորդը Ժաննա Բուտուլյանն է։ Նա ուշագնաց էր եղել և տեղափոխվել հիվանդանոց։ Դերասանուհին մեկնաբանեց, որ այդ ամենը նյարդային լարվածության արդյունք է ու խոստացավ, որ ստուգումների կգնա։

Իսկ Գարիկ Պապոյանի վիրահատությունների ու վերականգնման փուլի մասին արդեն 4 օր է խոսվում է, ու դեռ երկար է խոսվելու; Իրականում հումորիստը բավականին բարդ վրահատությունների է ենթարկվել ողնաշարի շրջանում, բայց թե կոնկրետ ինչի համար, դեռ փակագծերը չի բացում։ Հիմա նա աստիճանաբար սկսում է քայլել ու արդեն առանց ձեռնափայտի է արողանում կանգնել։ Հուսով ենք, հումորիստը շատ շուտով կապաքինվի ու կբացահայտի, թե ինչ է իրականում տեղի ունեցել։

Աղբյուրը՝ boomnews.am