Ռուսաստանում Պուտինի պատկերով օճառներ են ստեղծել

Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկիյ Ակադեմգորոդոկ շրջանի բնակչուհին հատուկ օճառներ է պատրաստել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով, այս մասին հայտնում է ռուսական «Дождь» հեռուստաալիքը:

Յուրահատուկ օճառների հեղինակ Մարիա Վոդոստոևան արդեն պատրաստել է դրանց առաջին հավաքածուն. Պուտինի կիսանդրու տեսքով 5 տեսակի գունավոր օճառները, որոնք պատրաստված են բնական բաղադրիչներից, կարող են ձեռք բերել սև հաղարջի, բանանի, կանեփի, ելակի ու ազնվամորու սիրահարները, ինչպես նաև՝ ցելյուլիտի դեմ պայքարողները:

«Օճառ եփելը բնավ բարդ գործ չէ, մի քանի ամիս ես պատրաստում էի դրանք ինձ համար՝ տարբեր հատկություններով ու հոտերով», – պատմել է օճառների հեղինակը, ում խոսքով՝ ավելի ուշ նա ցանկացել է ստեղծել հավաքածու՝ կենտրոնանալով մի անձի վրա, որը ոչ ոքի անտարբեր չի թողնի, և որոշել է սկսել Պուտինից:
Նա, սակայն, հավաստիացնում է, որ Պուտինն իր օճառների հավաքածուների միակ հերոսը չի լինի:

Աղբյուրը՝ tert.am