Աղջիկն ամուսնանում է տետրիսի հետ

ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի բնակչուհի Նուրուլ Մահջաբին Հասանը, ով մինչ այդ կապված է եղել հաշվիչի հետ, հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ տետրիսի հետ՝ հաշվիչի հետ հարաբերությունները խզելուց հետո։

Քսանամյա աղջկա խոսքերով՝ նա արդեն մեկ տարուց ավել է ինչ կապի մեջ է տետրիսի հետ, և օրական մինչև 12 ժամ անկացնում է խաղի դիմաց։ «Ես կարծում եմ, որ տետրիսն այնքան լավն է, որ մոտ է կատարելությանը և խթանում է մտածողությանը։ Ֆիզիկական առումով ես նույնն եմ զգում, ինչ մարդիկ, ովքեր ինչ որ մեկի հետ կապի մեջ են»,– նշել է Հասանը։

Աղբյուրը՝ 1in.am