Եվրոպայում սննդի մնացորդներից գարեջուր կպատրաստեն

Հացի «մսխումը» կրճատելու համար բելգիացի, ֆրանսիացի և բրիտանացի գարեջրագործները որոշել են հացամթերքի մնացորդներն օգտագործել գարեջրի պատրաստման մեջ: Նշվում է, որ տապակած հացը կարող է մասամբ փոխարինել ածիկին, ինչն օգնում է այդ թվում նաև մի փոքր գումար խնայել:

Հացամթերքի մնացորդները գարեջրի պատրաստման մեջ օգտագործելու գաղափարը եկել է Բելգիայից, որտեղ հացի հիմքով առաջին գարեջուրը ստացել է «Babylone» անվանումը: Ինչպես նշել է Brussels Beer Project նախագծի հեղինակը, հազարավոր տարիներ առաջ Բաբելոնում գարեջուրը հայտնաբերել են, որպեսզի օգտագործեն հացը և հացահատիկը։

«Գարեջուր պատրաստելու հիմնական նպատակը հացի մսխման դեմ պայքարն էր», – նշում է սննդամթերքի մսխման դեմ պայքարի Feedback բրիտանական ասոցիացիայի հիմնադիր Տրիստան Ստյուարտը: Նրա խոսքերով, Բրիտանիայում ամեն տարի աղբանոցում հայտնվում է 900 հազար տոննա սննդամթերք, որի 44 տոկոսը հացամթերք է:

Աղբյուրը՝ life.panorama.am