Մինի Մաուսն անվանական աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում

Disney ստուդիայի մուլտհերոս Մինի Մաուսը սեփական աստղն ունի Հոլիվուդի Փառքի ծառուղում: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը:

Մինին, որի 90-ամյակը «լրանում է» 2018 թվականին, պարգեւ է ստացել Միկիից հետո 40 տարի անց, որն աստղի արժանացած առաջին մուլտիպլիկացիոն հերոսն է: Անվանական աստղերի արժանացած մյուս հերոսներն են՝ Բագզ Բանին, Դոնալդ Դաքը, Վուդի Վուդփեքերը, Սպիտակաձյունիկը, Վինի-Թուխը, Սիմփսոնները եւ մի շարք այլ հերոսներ: Առաջին անգամ Մինի Մաուսն էկրաններին հայտնվել է 1928 թվականին Disney ստուդիայի «Վիլլի շոգեքարշիկը» առաջին հնչուն մուլտֆիլմում:

Աղբյուրը՝ 168.am