Կտավը, որի համար Ամերիկյան Թինեք քաղաքի 3 բնակիչներ (Նյու Ջերսի նահանգ) ցանկացել են 800 դոլար ստանալ, եղել է Ռեմբրանդտի կորած նկարը։
Լանդաու եղբայրները որոշել էին վաճառել նկարը մոր մահից հետո. այն իրենց տանը կախված է եղել 1930-ականներից։
Նրանք ցույց են տվել նկարը աճուրդային գնահատողին, սակայն այն նրա վրա որևէ տպավորություն չի գործել։ Աճուրդը սկսվել է 250 դոլարից, սակայն շուտով լոտի արժեքը հասել է 100 հազար դոլարի, իսկ այնուհետև 1.1 մլն դոլարի։
Աճուրդի կազմակերպիչները չեն հասկացել ինչ է կատարվում, քանի դեռ նրանց չի զանգահարել մի մասնակից Գերմանիայից ու հայտնել, որ նկարը պատկանում է Ռեմբրանդտի վրձնին։ Այն մտնում է շարքի մեջ, որը հոլանդացի նկարիչը նկարել էր XVII դարի սկզբին։
Նկարի նոր տերն է դարձել ֆրանսիացի գնորդը, ով համոզվելով կտավի իսկության հարցում, այն վերավաճառել է մոտ 4 մլն դոլարով։
Աղբյուրը՝ life.panorama.am