HBO-ն ասել է՝ ինչու «Գահերի խաղը» եթերում չի լինի մինչև 2019-ը

HBO-ի ծրագրային տնօրեն Քեյսի Բլոյսը բացատրել է, թե ինչու «Գահերի խաղը» հեռուստասերիալը չի վերադառնա էկրան մինչև 2019թ․-ը։
Բլոյսի խոսքերով, ֆիլմի ստեղծողներ Դևիդ Բենիոֆին ու Դենիել Բրետտ Ուեյսին անհրաժեշտ է հավելյալ ժամանակ, որպեսզի կարողանան հեռուստասերիալի վերջին եթերաշրջանը ներկայացնեն լավագույն որակով։
HBO-ի տնօրենը հայտնել է, որ «Գահերի խաղը» սերիալում զարգացումները տեղի են ունենում ավելի մասշտաբային՝ ինչպես տեսարաններով, այնպես էլ հատուկ էֆեկտներով, որոնց համար ժամանակ է պահանջվում։
Աղբյուրը՝ life.panorama.am