
Երևան, Հայաստան – Վերջերս, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած միջադեպը մտահոգություններ է առաջացրել հայ երիտասարդ արտիստների նկատմամբ վիզայի դիմումի գործընթացի և վերաբերմունքի վերաբերյալ։
2024 թվականի դեկտեմբերի 18-ին երգչախմբի մի խումբ անդամներ դիմել են P-3 վիզայի՝ մասնակցելու Live in Peace միջազգային երգչախմբային միջոցառմանը, որի նպատակն էր ներկայացնել հայկական մշակույթը երաժշտության միջոցով։ Սակայն, նրանց դիմումները մերժվել են այն հանգամանքով, որոնք քննադատության առիթ են դարձել կազմակերպիչների և հայ մշակութային համայնքի ներկայացուցիչների կողմից։
Համաձայն գործին ծանոթ աղբյուրների՝ երիտասարդ դիմորդները, որոնցից մի քանիսը 21 տարեկանից ցածր էին, վիզայի հարցազրույցի ընթացքում ենթարկվել են անպատասխանատու և արհամարհական վերաբերմունքի դեսպանատան անձնակազմի կողմից։ Վկաները հաղորդում են, որ աշխատակիցները դրսևորել են սարկաստիկ և անպարկեշտ պահվածք, ինչը ծանր է անդրադարձել երիտասարդ արտիստների վրա։
Երգչախումբը, կազմված է տաղանդավոր երգիչներից, ովքեր հրավիրված էին ԱՄՆ ելույթ ունենալու մշակութային փոխանակման ծրագրի շրջանակներում։ Կազմակերպիչները պնդում են, որ ոչ միայն նրանց վիզայի մերժումը, այլև դեսպանատան աշխատակիցների վերաբերմունքը հարցեր է առաջացնում՝ կապված դիմումի գործընթացի արդարության և արհեստավարժության հետ։
«Տխրեցնող է լսել, որ երիտասարդ արտիստները նման վերաբերմունքի են արժանացել, հատկապես, երբ մշակութային փոխանակման նպատակը հենց միմյանց հասկանալն ու համագործակցությունն է», – նշել է միջոցառման կազմակերպիչներից մեկը։ «Անկախ դիմումների արդյունքից, դիմորդները պետք է արժանանան պատշաճ ու հարգալից վերաբերմունքի»։
Այս միջադեպը խորը հիասթափություն է առաջացրել հայ մշակութային շրջանակներում, որտեղ տարիներ շարունակ ջանքեր են գործադրվել մշակութային կամուրջներ կառուցելու համար։ Բազմաթիվ քննադատներ պահանջում են ավելի մեծ թափանցիկություն և պատասխանատվություն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից տրվող վիզաների տրամադրման գործընթացում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է երիտասարդ արտիստներին, ովքեր հնարավորություն են ստանում ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակներում։
Մինչ այժմ ԱՄՆ դեսպանատնից որևէ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։ Միևնույն ժամանակ, երգչախմբի աջակիցները շարունակում են պաշտպանել այս հարցի վերանայման անհրաժեշտությունը՝ կոչ անելով պատասխանատու մարմիններին լուծել դիմորդների նկատմամբ վերաբերմունքի և վիզաների գնահատման չափորոշիչների հետ կապված խնդիրները։
Հարցը մնում է օրակարգում, և Հայաստանի մշակութային հանրությունը հույս ունի, որ այս դեպքը կբերի այնպիսի լուծման, որը կապահովի արդար և հարգալից վերաբերմունք ապագա բոլոր վիզաների խնդրագիր դիմորդների համար։
Disrespectful Treatment of Armenian Youth Choir at U.S. Embassy in Armenia Raises Concerns
Yerevan, Armenia – A recent incident at the U.S. Embassy in Armenia has raised concerns regarding the visa application process and the treatment of young Armenian artists.
On December 18, 2024, a group of choir members applied for P-3 visas to participate in the Live in Peace international choral event, aimed at showcasing Armenian culture through music. However, their applications were denied under circumstances that have drawn criticism from event organizers and representatives of the Armenian cultural community.
According to sources familiar with the case, the young applicants—some of whom were under the age of 21—were subjected to unprofessional and dismissive treatment by embassy staff during their visa interviews. Witnesses report that the staff exhibited sarcastic and inappropriate behavior, which had a negative psychological impact on the young artists.
The choir, consists of talented singers invited to perform in the U.S. as part of a cultural exchange program. Organizers argue that not only was the visa denial concerning, but the treatment of the applicants by embassy staff also raises serious questions about the fairness and professionalism of the visa application process.
“It is disheartening to hear that young artists were treated in such a manner, especially when the goal of cultural exchange is to foster mutual understanding and cooperation,” said one of the event organizers. “Regardless of the outcome of their applications, all applicants deserve to be treated with dignity and respect.”
This incident has caused deep disappointment within Armenia’s cultural circles, where efforts have long been made to build cultural bridges. Many critics are calling for greater transparency and accountability in the visa issuance process at the U.S. Embassy in Armenia, particularly when it comes to young artists who have the opportunity to represent Armenia on international stages.
So far, no official comment has been received from the U.S. Embassy. Meanwhile, supporters of the choir continue to advocate for a review of the case, urging responsible authorities to address issues related to the treatment of applicants and the criteria for evaluating visa requests.
The issue remains on the agenda, and Armenia’s cultural community hopes that this case will lead to a resolution ensuring fair and respectful treatment for all future visa applicants.