
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը կարող է միջնորդ լինել Իսրայելի և Թուրքիայի միջև, որոնք կարող են բախվել Սիրիայում ազդեցության պատճառով, գրում է The Times of Israel-ը։
Թրամփը նշել է, որ գերազանց հարաբերություններ ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որին «շատ է սիրում» և «շատ խելացի» է համարում։
Նա հայտարարել է, որ շնորհավորել է Էրդողանին «մի բանի կապակցությամբ, ինչը 2000 տարվա ընթացքում ոչ ոք չէր արել»՝ Սիրիան գրավելու կապակցությամբ»։