
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:Կողմ են քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ – 0: «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը: «Պատիվ ունեմ»-ը դեմ է քվեարկել: