Գլխավոր Հեղինակները Հաղորդագրություն Arpine Petrosyan

Arpine Petrosyan

3612 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Սևերի ու սպիտակների» բաժանումը հասել է գագաթնակետին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանում և թաղապետարաններում «հնի ու նորի» կամ, ինչպես ասել է դասականը, «սևերի ու սպիտակների» բաժանումը հասել է գագաթնակետին: Բանն այն է, որ համայնքային ծառայողների շրջանում ատեստավորում է սկսվել, ինչն արվում է ըստ օրենքի՝ 3 տարին մեկ: Բացի այդ՝ հին ծառայողներին, որոնց թոշակային տարիքը լրացել է (65 տարեկանը), թեև օրենքը...

Աշնանն անաղմուկ կանցկացնեն Ստամբուլյան կոնվենցիան

«Հրապարակ» թերթը գրում է. Ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիայի վավերացումը նոր իշխանությունների մոտ կարծես այլընտրանք չունի․ մեր տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցությանը գործադիրից հրահանգել են չխոսել այդ կոնվենցիայի մասին, կարծիքներ չհայտնել, որպեսզի սեպտեմբերին սկսվող աշնանային նստաշրջանի ժամանակ անաղմուկ վավերացնեն այն։ Հիշեցնենք, որ կոնվենցիան ստորագրվել է նախկին իշխանության ժամանակ, բայց պետք է դեռ վավերացվի։ Կոնվենցիայի...

Շրջակա միջավայրին հասցվել է 3 մլն դրամից ավելի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հունիսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 57 դեպք, 14 դեպքով հաշվարկվել է 3.866.550 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 24 դեպքով նշանակվել է 2.590.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Այս մասին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Դարի հարսանիքը. Անահիտ Ծառուկյանը շորը կարելու համար պարբերաբար Դուբայ է մեկնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարվա ամենասպասված հարսանիքի՝ Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտի, եւ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի հարսանիքի օրն արդեն որոշված է՝ սեպտեմբերի 7։ Այժմ բուռն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Պսակադրության արարողությունը տեղի կունենա Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որը կառուցել է հարսնացուի հայրը։ Խնջույքը՝ «Փարավոն» համալիրում, որի 800 տեղանոց սրահն այժմ ձեւափոխում են, հատուկ...

Հետաձգվեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի,  հուլիսի 19-ին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։ Վերաքննիչ բողոքը բերած դատախազը չի ներկայացել նիստին՝ պատճառաբանելով, որ այդ ժամին պետք է մասնակցի մեկ այլ գործի քննությանը:

Ինչպե՞ս ՄԻԵԴ-ը կարող է «փրկել» Փաշինյանին

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները։ Հրայր Թովմասյանը կարծես թե ընտրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակը՝ գլուխը գոնե միառժամանակ Քոչարյանի գործից ազատելով: Ուշագրավ է նաև, որ ՍԴ այս որոշումը հաջորդեց Նիկոլ...

ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Գաճաճ մականունով թմրաբարոնը ծրագրվող փախուստի հայտնի դառնալուց հետո առավելագույն հսկողության բանտ է տեղափոխվել

Մեքսիկացի նարկոբարոն, Գաճաճ մականունով հայտնի Խոակին Գուսման Լոերան (Էլ Չապո), որն օրերս ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման է դատապարտվել, շտապ առավելագույն հսկողության բանտ է տեղափոխվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել նրա հերթական փախուստի ծրագրի մասին, գրում է Daily Mail-ը: Գուսմանի գործով դատավճիռը հրապարակվել էր օրերս՝ ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Բրուքլին շրջանի դատարանի կողմից: Նա փետրվարին...

«Պետք է տեսնենք՝ ինչպես ենք դուրս գալիս այս վիճակից». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահին չի պատրաստվում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել այն բանի համար, որ Թուրքիան գնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր: Այս մասին հայտնում է գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցը: «Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ դեռևս չեմ մտածում: Քննարկում ենք, իրավիճակը գնահատում: Շատ դժվար մի իրավիճակ է ստեղծվել: c»,- նշել...

Իրանի ուղղաթիռն ու նավը Հորմուզի նեղուցում մինչև դրոնը մոտեցել էին ԱՄՆ-ի նավին. WSJ

Իրանի ռազմական ուղղաթիռն ու նավը մոտեցել էին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Boxer ունիվերսալ դեսանտային նավին այն բանից առաջ, երբ ամերիկացիները Հորմուզի նեղուցում խոցել էին Իրանի անօդաչու թռչող ապարատը: Այս մասին իր կայքում հաղորդել է The Wall Street Journal թերը, որի լրագրողը գտնվել է Boxer նավում: Նրա տվյալներով՝ Boxer-ը, գլխավորելով Bainbridge էսկադրային ականակիրը, Lewis B. Puller...

Զեկույց․ «Թուրքիայում 2018թ․ դրությամբ 509․000 ժամանակակից ստրուկ կա»

Ավստրալական «Walk Free Foundation» հասարակական կազմակերպությունը հրապարակել է 2018թ․ «Համաշխարհային ստրկության ինդեքս» ամենամյա զեկույցը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ՝ 2018թ․ դրությամբ աշխարհում 40․3 մլն ժամանակակից ստրուկ կա, որոնցից 509․000-ը՝ Թուրքիայում։ Թուրքիայի յուրաքանչյուր 1000 բնակչից 6-7-ը ստիպողաբար աշխատում կամ ստիպողաբար ամուսնանում է, ինչը որակվում է որպես «ժամանակակից ստրկություն»։Զեկույցում արձանագրվել է, որ Թուրքիան մեկն է...

Վերջին թարմացումները

84,291երկրպագուներըLike
0հետևողներըFollow
62հետևողներըFollow
39բաժանորդներըբաժանորդագրվել