Գլխավոր Հեղինակները Հաղորդագրություն Arpine Petrosyan

Arpine Petrosyan

5665 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լոնդոնում 11 միլիոն դոլարով վաճառքի է հանվել «101 դալմատիններ» վեպի համար ենթադրաբար ներշնչանքի աղբյուր հանդիսացած առանձնատունը (լուսանկարներ)

Լոնդոնի Պրիմրոուզ Հիլ թաղամասում 11 միլիոն դոլարով վաճառքի է հանվել «101 դալմատիններ» (One Hundred And One Dalmatians) վեպի համար ենթադրաբար ներշնչանքի աղբյուր հանդիսացած վարդագույն առանձնատունը, գրում է Variety-ն։ Հաղորդվում է, որ Ալբերտ տեռասում ութ ննջասենյակ ունեցող տունը գտնվում է վեպի հեղինակ Դոդի Սմիթի նախկին տնից ոչ հեռու: Գրողը պարբերաբար անցել է առանձնատան կողքով և հիացել դրանով։

Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրված. գործն ուղարկվել է դատարան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու՝ Իվան Աղազարյանի վթարի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: Իվան Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 13:30-ից 14:30 ընկած ժամանակահատվածում, իրեն սեփականության իրավունքով պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի պողոտայում երթևելելի գոտով...

Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում մեկուսացման վայրերում և հոգեհանգստի արարողություններին

Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ  Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն` համագործակցելով իրավապահ այլ մարմինների, ինչպես և տեսչական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։ Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայողները հսկողություն են իրականացնում փողոցներում, բակերում, կանգառներում, ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում, հասարակական...

Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը

Tert.am-ը ուսումնասիրել է ՀՀ 12 նախարարների 2019 թ-ի տարեկան հայտարարագրերը, որոնք հրապարակված են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում։ Ստորև առանձին-առանձին ներկայացված է, թե նախարարները նախորդ տարի որքան աշխատավարձ են ստացել, ինչ գործարքներ են կատարել, քանի անշարժ և շարժական գույք են հայտարարագրել և այլն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան Զարուհի Բաթոյանը,...

Երբ է այս տարի նշվելու Վարդավառը

Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է` եկեղեցու հինգ տաղավար տոներից: Նախաքրիստոնեական շրջանից այն հայտնի է` որպես վարդամատն Աստղիկ դիցուհու տոն, Հայ առաքելական եկեղեցին այն տոնում է` որպես Քրիստոսի պայծառակերպության օր: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Այսուհետ քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե որքան գույքահարկ են վճարելու

Կադաստրի պետական կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում տեղադրվել է անշարժ գույքի հարկի հաշվիչ։ Այսուհետ քաղաքացին, հավաքելով իր վկայականի համարը կամ կադաստրային ծածկագրի, կտեղեկանա, թե փոփոխությունների արդյունքում որքան գույքահարկ է վճարելու։ Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ԱԺ-ն ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 2021-ի հունվարից նախատեսվում է գույքահարկի բարձրացում։

Հիմա Հայաստանում օտար խաղեր են սկսել՝ օտար ազդեցության գործակալներով, բայց դրանց համար հասարակ ժողովուրդն է վճարելու

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշխարհաքաղաքական օրակարգը սահուն կերպով մուտք է գործել Հայաստանի ներքաղաքական կյանք։ Պարզ է, որ այն օգտագործվում է իշխանության համար մղվող պայքարի համար որպես արտաքին ռեսուրս, սակայն դրա հնարավոր հետևանքները չեն սահմանափակվի ներքաղաքական շրջանակներում։ Այդ առիթով մի փոքրիկ պատմական էքսկուրս, ավելի հանգամանալից մեկ այլ առիթով կգրեմ։

Ի՞նչ անուն են տվել Միհրան Ծառուկյանն ու Արփին իրենց այսօր ծնված որդուն (լուսանկար)

Ծնողները երեխային Ռոբերտ անունն են տվել․ Միհրանը հրապարակել է այս նկարն ու գրել՝ Ծառուկյան Ռոբերտ Միհրանի

«Ես Ռուսաստանի ազդեցության ԳՈՐԾԱԿԱԼ եմ». Քոչարյանի աջակիցներ դաշինքի անդամ Արեն Ապիկյան

Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով․ ««Ես Ռուսաստանի ազդեցության ԳՈՐԾԱԿԱԼ եմ». Քոչարյանի աջակիցներ դաշինքի անդամ Арен Апикян։ Հ.Գ. հետո էլ բողոքվում ենք հայի բախտից…հեսա, գործակալները պոպկոռնի նման պտպտում են օդի մեջ։ Էն մի քանի ծպտյալ սորոսականներն էլ հեսա կիքնալուստրացվեն ու վերջ։ Մնում է ազգայնականները դուրս գան փողոց։...

Վերջին թարմացումները

84,191երկրպագուներըLike
0հետևողներըFollow
62հետևողներըFollow
42բաժանորդներըբաժանորդագրվել