Գլխավոր Հեղինակները Հաղորդագրություն Arpine Petrosyan

Arpine Petrosyan

3612 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Օրենքով գողը» պետք է առանց պատճառի բա՞նտ նստի. Ի՞նչ է ենթադրում նոր փոփոխությունը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ կառավարության նիստում ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց` ինչպես է այս ձևակերպումը կիրառվելու: Օրինակ` եթե մի խումբ...

«Քոչարյանի «Տոյոտան» չերեզ ֆինանսների նախարարություն լուծել է իր հարցերը». կառավարությունը կատարել է ավտոսալոնների պատվերը

Կառավարությունը երեկվա նիստում որոշում կայացրեց մինչև 4 տարվա արտադրության տրանսպորտային միջոցներ ներմու¬ծող կազմակերպություններին 2020 թվականի հունվարի 1-ից ազատել ավելացված արժեքի հարկից: Օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներմուծումների նկատմամբ: Կառավարությունն այս նախագծով նպատակ ունի խթանել առավել ցածր արտանետումներ ունեցող, մինչև չորս տարվա արտադրության տրանսպորտային միջոցների ներմուծումը, ինչպես նաև մեղմել 2020 թվականի հուն¬վարի...

Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր ԸՕ-ում. Բանավեճերը՝ միայն կուսակցությունների ղեկավարների մակարդակով

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը լծված է Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության հետ կապված աշխատանքային խումբ ձևավորելու գործին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հնարավոր կատարվելիք փոփոխություններից: Մասնավորապես, նախատեսվում է անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի, իջեցնել ընտրվելու համար նվազագույն շեմը...

Թրամփի գոլֆ խաղալն ԱՄՆ-ին միլիոնավոր դոլարներ է արժենում. լրատվամիջոցներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆ խաղալու «ոչ թանկարժեք» սովորությունը կարող է երկրին 340 միլիոն դոլար արժենալ, գրում է The Esquire-ը: Ինչպես նշվում է, վերջին երեք տարվա այնպիսի իրադարձությունների ֆոնին, ինչպիսիք են Brexit-ը, հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից «ռուսական միջամտության» հետաքննությունը, կլիմայի շարունակական փոփոխությունները և լիբերալ ժողովրդավարության հիմնախնդիրները, Թրամփի գոլֆ խաղալու սովորությունը կարծես թե մխիթարիչ...

Հրազդանի նախկին քաղաքապետի գործն ուղարկվել է դատարան

2018թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ ՔԿ Կոտայքիմարզային քննչական վարչություն է ուղարկվել Հրազդանի համայնքապետարանումիրականացված աուդիտի արդյունքում կազմված հաշվետվությունը, համաձայն որի՝տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը չի կազմակերպել գույքային հարկերիվճարումների օրինական ընդունումը, իսկ համապատասխան ստորաբաժանման ղեկավարըչի ապահովել իր աշխատողների միջոցով գույքային հարկերի ամբողջականմուտքագրում համայնքի բյուջե: Նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ 2018թ․նոյեմբերի 1-ին ՀՀ քրեականօրենսգրքի 308-րդ հոդվածի...

Քաղաքն ալեկոծվում է աղբի մեջ, առնետներն արդեն բուն են դրել մեր մուտքերում, «երևանցիները» դեռ լուռ են…

Սամվել Ֆարմանյանն իր էջում գրում է. «Նրանք դեռ լուռ են... Երևանը միայն շենք ու փողոց չէ, կյանք ու քաղցր հիշողություններ չէ: Երևանը առաջին հերթին երևանցիներն են: Նրանք, ովքեր ծնվել են այս լուսավոր, բարի ու գեղեցիկ քաղաքում: Ու շատ շատերը, ում համար Երևանը դարձել է իրենց երկրորդ ծննդավայրը, ովքեր ինձ նման հենց...

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում բացվել է հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօրվանից առաջին անգամ կգործի աշխարհի հնագույն թանգարաններից մեկի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուի մի քանի նմուշների բացառիկ ցուցադրությունը: Այսօր տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությանը Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից ողջունել է հյուրերին՝ նշելով, որ ցուցադրությունը ևս մեկ հնարավորություն է հաղորդակցվելու իտալական մշակույթի...

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՔԿ պետի տեղակալին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սամվել Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Մենք մանդատ, իրավասություն չունենք խոսելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից. Զոհրաբ Մնացականյան

Առաջին անգամ չէ, որ մեր դիվանագիտական հավաքի ժամանակ բոլոր դիվանագետները մեկնում են Արցախ: Դա դեսպանահավաքների կարևոր մասերից է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով կարևորեց Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունների համատեղ աշխատանքը: ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Արցախում հանդիպումների ժամանակ բնականաբար անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման...

Թրամփը Մակրոնին հայտնել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն չեղարկվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն չեղարկվի, գրում է The Wall Street Journal-ը՝ Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությանը հղումով: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում նշել են (ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունների համար- Tert.am) ֆրանսիական «թվային հարկի» շուրջ բանակցությունները...

Վերջին թարմացումները

84,291երկրպագուներըLike
0հետևողներըFollow
62հետևողներըFollow
39բաժանորդներըբաժանորդագրվել