Գլխավոր Հեղինակները Հաղորդագրություն Armine Arm

Armine Arm

139 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ-ը սանկցիաներ է սահմանել ռուսական «Առաջին ալիքի», «Ռոսիա 1»-ի եւ «ԷնՏեՎե» հեռուստաընկերության դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սանկցիաների ցուցակներում է ներառել Ռուսաստանից եւս 33 ֆիզիկական անձի եւ 22 կազմակերպության։ «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ համապատասխան ծանուցումը տեղադրվել է ամերիկյան գերատեսչության կայքում։ Դրանց ցանկում են հայտնվել ռուսական երեք պետական հեռուստաալիքներ՝ «Առաջին ալիքը», «Ռոսիան», «ԷնՏեՎե»։ «Դրանք Ռուսաստանում ամենահարահայտն են, հենց դրանց միջոցով է Ռուսաստանում մարդկանց մեծամասնությունն իմանում լուրերը հեռուստատեսությամբ»,- «ՏԱՍՍ»-ի լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչն...

Պանծալի այս տոները տակավին բեկված սրտերով և վշտացած հոգիներով ենք դիմավորում. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրվա առիթով. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր սիրեցյալ ժողովրդին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով, ինչպես նաև մեր խոնարհումը՝ Հայրենական պատերազմի վետերաններին ու Արցախյան հերոսամարտերի քաջարի զինվորներին: Պանծալի այս...

Մայիսի 9․ Այսօր նշվում է Մեծ հաղթանակի 77-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման տարեդարձը

Հայ ժողովուրդը 2022թ. մայիսի 9-ին առանձնահատուկ խոնարհումով է նշում Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 77-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Հայաստանում և Արցախում հարգանքի տուրք կմատուցեն ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, Հայրենական պատերազմի վետերաններին, որոնք ապրում են մեր կողքին, այնպես էլ Արցախյան 44-օրյա պատերազմում անձնվիրաբար մարտնչած հայ հերոսներին, որոնք կյանքը տվեցին Արցախի ու Շուշիի պաշտպանության...

Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել  Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Նա, մասնավորապես, նշել է. «Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է, ազգային արժեքներից ու ինքնությունից հրաժարումը, թշնամու բոլոր պայմանների անվերապահորեն ընդունումը: Ոգով արի և ազատատենչ զավակների համար խաղաղության գինը հանուն Հայրենիքի թափված արյանը տեր կանգնելն է, նահատակված հերոսների անմահ հիշատակը սերնդեսերունդ պատվելը, հայրենի հողի և ազգային արժեքների պաշտպանությունը,...

Մեծ անցյալի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը. Փաշինյանի ուղերձը՝ Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ։ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,սՍրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի կապակցությամբ: Այսօր մենք անսահման երախտագիտության զգացումով հիշում ենք բոլոր նրանց, ով վճռական ներդրում է ունեցել խաղաղության հասնելու գործում, պատվում ենք մեր...

Այսօր բեկումնային է պահը, եթե ուզում ենք նորից փրկել Արցախն ու պետություն ունենալ, օր առաջ պիտի համախմբվենք. Ս.Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրվա առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական պատերազմի մեծարգո՛ վետերաններ, Արցախյան ազատամարտի փառապա՛նծ մարտիկներ, երկրապահնե՛ր, Հայկական բանակի զինվորնե՛ր, սպանե՛ր Այսօր Հաղթանակի օրն է, ու թեև մեզանից խլել են մայիսյան Եռատոնը՝ մեզ զրկելով Շուշիի փառահեղ ազատագրումը Շուշիում տոնելու իրավունքից, Արցախի պաշտպանության բանակը՝ հաղթանակած լինելու փառքից...

Խոշոր հրդեհ՝ «Տաթև» տոնավաճառում. Այն տարածվել է «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս»-ի տանիք. Տարհանվել է 16 քաղաքացի

Մայիսի 9-ին, ժամը 01:56-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում գտնվող «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցային համալիրի տանիքում: ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Տաթև» տոնավաճառում գտնվող կիսակառույց շինության տանիքում (մոտ 160 քմ)․  ծուխը տարածվել...

Գյումրիում «Դիմադրություն» շարժման հանրահավաքն ավարտվեց. հաջորդ հանրահավաքը տեղի կունենա վաղը՝ Ֆրանսիայի հրապարակում

Գյումրիում «Դիմադրություն» շարժման կազմակերպած հանրահավաքն ավարտվեց։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա վաղը՝ 17։00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում։ Նա շեշտեց, որ ընդդիմությունն իր պայքարի վերջնական փուլում է. «Ձեզնից երկու խնդրանք ունեմ, առաջինը՝ ինքնակազմակերպվեք, տեղերում խաղաղ անհնազանդության ակցիաներ արեք, որ դրան շուտ քշենք, երկրորդը՝ վաղը՝ մեր հաղթանակի օրը, Ֆրանսիայի հրապարակում, ժամը 17։00-ին, Նիկոլը պիտի տեսնի, թե հաղթող...

Արմավիրում մի քանի տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել. կալանավորվել են ՀՅԴ 2 անդամներ

Արմավիրում մի քանի տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել. կալանավորվել են ՀՅԴ երկու անդամներ Ալեքսան Ալեքսանյանը եւ Արամայիս Մխիթարյանը։ NEWS.am-ը տեղեկացավ, որ Ալեքսանյանը եւ Մխիթարյանը կալանավորվել են ՀՀ ՔՕ 163-րդ հոդվածի (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) հատկանիշներով հարուցված քրեական գործով։ Արմավիրի ոստիկանության բաժնի մոտ են հավաքվել «Հայաստան» խմբակցության...

Հետախուզում է հայտարարվել Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղայի նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզում  է հայտարարվել Երևանի բնակիչ, 27-ամյա Շանթ Բագրատյանի նկատմամբ: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր օր-ի 243 հոդվածի 1-ին մասի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը) հատկանիշով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շ. Բագրատյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է: Ինչպես ավելի վաղ հայտնել...

Վերջին թարմացումները

84,191երկրպագուներըLike
0հետևողներըFollow
62հետևողներըFollow
44բաժանորդներըբաժանորդագրվել