Գլխավոր Հեղինակները Հաղորդագրություն Armine Arm

Armine Arm

139 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիդերլանդներում Փաշինյանին ո«ղջունել» են՝ «Նիկոլ դավաճան», «հողատու»

Նիդերլանդներում հայ համայնքի ներկայացուցիչները «Նիկոլ դավաճան», «մարդասպան», «հողատու» վանկարկումներով ու հայհոյանքներով են դիմավորել Նիկոլ Փաշինյանին։ Հիշեցնենք,  որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդների Թագավորություն: Տեսանյութը՝ yerkir.am-ի։ Տեսանյութում հնչում է  +18 հայհոյանք։ 

Tesla Inc-ը մոտ 130 000 ավտոմեքենա է հետ կանչում

Tesla Inc-ն ԱՄՆ-ից մոտ 130 000 ավտոմեքենա է հետ կանչում՝ գերտաքացման խնդրի պատճառով, որը կարող է հանգեցնել կենտրոնական սենսորային էկրանի անսարքության, հայտնել է Ճանապարհների երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA): Հետկանչը վերաբերում է 2021 եւ 2022 թվականների Tesla S եւ X մոդելներին, ինչպես նաեւ 2022 թվականի Model 3-ին եւ Model Y-ին: Էլեկտրական մեքենաների արտադրողը ծրագրային ապահովման թարմացում կտրամադրի՝ խնդիրը շտկելու համար,...

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինային ռեկորդային գումարի չափով օգնության փաթեթին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային աննախադեպ գումարի չափով օգնության լրացուցիչ փաթեթին, որը կազմում է գրեթե 40 միլիարդ դոլար՝ համաձայն քվեարկության արդյունքների, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Կիևին լրացուցիչ գումար տրամադրելու մասի։ Այդ ժամանակ էլ նա հիշեցրել է, որ Կոնգրեսի կողմից նման օգնության համար հատկացված միջոցները գործնականում սպառվել են, և օրենսդիրներին կոչ...

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը փորձեց «պարզաբանել» ԼՂ կարգավիճակի հարցում «նշաձողը իջեցնելու» մասին Փաշինյանի խոսքերը

Խոսքը ոչ թե ինքնորոշման հայեցակարգը վիճարկելու, այլ, առաջին հերթին, անվտանգության հարցերին ուշադրություն դարձնելու մասին է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները միջազգային հանրության պահանջի մասին՝ իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը։ Սա, ըստ նրա, գտնվում է բանակցությունների հիմքում։ «Վարչապետն արդեն անդրադարձել է այլ ասպեկտների»,-ասաց նա։

Իմ եւ ՀՀ արտգործնախարարի միջեւ երկու հեռախոսազրույց է կայացել. Բայրամով

Բրյուսելում Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ ապրիլի 6-ին կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն այն էր, որ սահմանների սահմանազատման հանձնաժողով է ստեղծվելու։ Այս մասին, ԱՊԱ-ի փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Նա նշել է, որ առաջին հանդիպումը նախատեսվում էր անցկացնել մինչեւ ապրիլի վերջ: «Կարող եմ նշել, որ մինչ հանդիպումը իմ եւ Հայաստանի...

«Դիմադրության» շարժումը 4 ուղղություններով երթ է սկսել Երեւանում (ուղիղ)

«Դիմադրության» շարժումը այսօր՝ մայիսի 10-ին, Երեւանում անհնազանդության երթեր է սկսել: Նշենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 12-ին, չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։ Առաջին երթը կմեկնարկի Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի...

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդդեմ Հայաստանի ընդդիմության

Հայաստանում բողոքի ցույցերի կազմակերպիչները երկիրն անդունդ են տանում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Բողոքի ցույցերի կազմակերպիչները հայկական հասարակությունում բավական հայտնի դեմքեր են։ Այդ անձինք երկար տարիներ, մոտ 30 տարի, կեղծ խոստումներ են տվել հայ ժողովրդին, ապրել են պատրանքներով եւ այսօր Հայաստանն անդունդ են տանում։ Դա հանուն իշխանության պայքարի անքակտելի մասն է,...

«Դիմադրության» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)

«Դիմադրության» շարժումը Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահավաք է հրավիրել: Նշենք, որ շաբաթ եւ կիրակի օրերին ավտոերթեր են կազմակերպվել դեպի Վանաձոր եւ Գյումրի:

Վարշավայում խորհրդային զինվորների հուշահամալիրում հարձակվել են Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա

Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը երկուշաբթի օրը հարձակման է ենթարկվել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրում ծաղիկներ դնելիս, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից։ Դեսպանին, նրա կնոջը և նրան ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել  մոտենալ հուշահամալիրին։ Մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են դիվանագետներին ու օգնել նրանց...

ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 8-ին ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Սևանի բաժին է ինքնակամ ներկայացել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Շանթ Բագրատյանը։ Վերջինս ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Շանթ Բագրատյանը ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին։

Վերջին թարմացումները

84,191երկրպագուներըLike
0հետևողներըFollow
62հետևողներըFollow
44բաժանորդներըբաժանորդագրվել