Գլխավոր Հեղինակները Հաղորդագրություն Armine Brsoyan

Armine Brsoyan

526 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը կրակ է բացել Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ. տուժածներ չկան

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Պաշտպանության բանակից հաղորդում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։ Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ...

Առուշ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ. Դաշինք

Առուշ Առուշանյանի դեմ տեղեկատվական արշավը շարունակվում է: Որոշ լրատվամիջոցներ գրում են, թե իբր ընտրվելու պարագայում Առուշանյանը կմնա անազատության մեջ, հայտնում է «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջը։ «Ստիպված ենք հերթական անգամ հիասթափեցնել ապատեղեկատվություն տարածողներին: Այն, որ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ՝ կհամոզվեք բոլորդ: Ասվածի ապացույցը Սիսիանի համայնքապետի և Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու և նրանց գրավի...

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ

Սույն թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական խուզարկության են ենթարկել տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Ա. Տ.-ին: Այս մասին տեղեկանում ենք ՔԿԾ մամուլի ծառայությունը։ Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է ծխախոտի երկու տուփ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին և հաշիշի յուղին նմանվող զանգվածներ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր,...

Հարձակումներ են եղել նաև Արցախի Հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ․ ՀՀ ՄԻՊ

Երեկվա հարձակումը եղել է Արցախի Նորշեն համայնքի ուղղությամբ, որին ամենամոտն են գտնվում ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Հարձակումներ են եղել նաև Արցախի Հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական զինված ծառայողները (Զինված ուժեր, Սահմանապահ ծառայություն, թե այլ զինվորականներ) նույն բնույթի հանցավոր ոտնձգություններ են կատարում նաև Հայաստանի սահմանային բնակավայրերի նկատմամբ: Երկու դեպքում էլ մտադրված...

Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող

Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել: Քիչ առաջ խոսեցի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի (Gegham G. Stepanyan) հետ, ով այս պահին այցելել...

ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները եռակողմ հանդիպում կանցկացնեն ՄինսկումՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները եռակողմ հանդիպում կանցկացնեն ՄինսկումՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները եռակողմ հանդիպում կանցկացնեն Մինսկում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մինսկում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:     «Վերջերս մենք ձեզ հետ մանրամասն զրուցեցինք Մոսկվայում, բայց այսօր մենք կարող ենք դիտարկել երկկողմ բնույթի լրացուցիչ հարցեր, և, իհարկե, տարածաշրջանը: Ղարաբաղը միշտ պետք է վայելի մեր ուշադրությունը», - հանդիպման սկզբում ասել է Լավրովը: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, ակնկալվում է, որ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և...

«Սա հաղթող գործ է». փաստաբանը կոչ է անում երեխաների աչքի առաջ հոր նկատմամբ բռնություն գործադրելու փաստով դիմել ՄԻԵԴ

Փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծում է, որ երեխաների աչք առաջ ոստիկանների կողմից նրանց հոր նկատմամբ բռնություն գործադրելու փաստով պետք է դիմել ՄԻԵԴ։ «Ոստիկանի համազգեստով անձանց կողմից ակնհայտ անհամաչափ ուժի կիրառմամբ ու անմարդկային վերաբերմունք ցուցաբերելով ենթադրյալ վարչական իրավախախտում կատարելու մեջ կասկածվող քաղաքացուն «քաղմաս տանելու» տեսագրությունը բոլորդ եք տեսել։ Տեսել եք նաև, որ այդ ամենն իրականացվում էր ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձի մանկահասակ երեխաների աչքի...

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԱԱԾ պահեստազորի սպաներին. քննարկվել են երկրի անվտանգային խնդիրները

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է ԱԱԾ պահեստազորի սպաներին։ Քոչարյանի հետ հանդիպել են «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Հրանտ Եպիսկոպոսյանը, Վրեժ Արզումանյանը, Միքայել Համբարձումյանը: Քննարկվել են երկրի անվտանգային խնդիրները, տարածաշրջանային հնարավոր մարտահրավերներին առնչվող հարցերը, անդրադարձ է կատարվել երկրի ներսում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտին:

Արական սեռի քաղաքացիներին անձնագիր կտրամադրեն ոչ թե մինչև 18, այլ մինչև նրանց 19 տարին լրանալը

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին: ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև նրանց 19 տարին լրանալը: Հիմնավորման մեջ նշված է. «Այս նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման...

Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքը գերազանցել է 1 միլիոն եվրոն

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իսպանական «Կադիս»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն աճել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Transfermarket-ի թարմացված ցուցակում Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերն այժմ գնահատվում է 1,2 միլիոն եվրո: Վերջին թարմացումից առաջ Հարոյանի տրանսֆերն արժեր 900 հազար եվրո: Այն աճել է 300 հազար եվրոյով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի իսպանական «Կադիս» տեղափոխվեց 2021 թվականին հուլիսի 1-ին` ղազախական «Աստանա»-ից:

Վերջին թարմացումները

84,191երկրպագուներըLike
0հետևողներըFollow
62հետևողներըFollow
44բաժանորդներըբաժանորդագրվել