Գլխավոր Հեղինակները Հաղորդագրություն Armine Brsoyan

Armine Brsoyan

405 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աղոթք Եռաբլուրում

Դեպի Եռաբլուր «Հայաստան» դաշինքի կազմակերպած ջահերով երթի մասնակիցներն արդեն զինվորական պանթեոնում են։ Այնտեղ հնչեց տերունական աղոթք։ «Այս պատերազմում պարտվողներ եղան, բայց այդ պարտվողները մեր նահատակ զինվորներ եղբայրները չէին։ Մեր զինվորներն իրենց փրկելու համար չէին, որ պատերազմի դաշտում էին։ Եթե որևէ մեկը կռիվ է մղում կամ պատերազմում է իր շահի համար, եթե վտանգվեց իր շահը, կփախչի պատերազմի դաշտից։ Եթե որևէ մեկը պատերազմում է...

«Ամոթի, անգրագիտության, բարբարոսի իմիջով ապրող ադրբեջանցին, Նիկոլի և Իլհամի շնորհիվ դարձավ «քաղաքակիրթ», «հաղթանակած»». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ընդգծված ադրբեջանամետ Իգոր Կորոտչենկոյի հետ 1 ժամ 40 րոպեանոց հարցազրույցում, Նիկոլի մեծ եղբայր Իլհամ Ալիևը խոսել է 44 օրերի պատերազմի, պատճառների և հետևանքների մասին։ Հակիրճ, ի՞նչ է ասել նա պատերազմից մեկ տարի անց։ Հիմնական մեսիջներն են. 1. Արցախյան երկրորդ պատերազմը սկսել է հայկական կողմը՝ զանգվածային հրետանային կրակ բացելով շփման գծի երկայնքով և խաղաղ բնակավայրերի...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր

Այսօր 18:30 Երեւանի Գարեգին  Նժդեհի հրապարակից մեկնարկելու է «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու  արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նշենք, որ արդեն ուղերձով դիմել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` շեշտելով, որ մեր բանակը չի պարտվել, այլ պարտվել է ապիկար իշխանությունը: NEWS.am-ի թղթակիցը դիմել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին, թե արդյոք «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ...

«Աննախադեպ» ծախսեր, որոնք, միևնույն է, չեն կատարվում

Մինչև այս ամսվա վերջ կառավարությունը պիտի հաստատի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը և ուղարկի Ազգային ժողով։ Բյուջեի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել, սակայն Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է թմբկահարել սպասվող հերթական «աննախադեպ» ծախսերի մասին։ Խոսքը, մասնավորապես, կապիտալ ծախսերի մասին է։ «Մենք քննարկում ենք 2022 թվականի պետական բյուջեն: Մեր հանրապետության պատմության համար կապիտալ ծախսերի մասնաբաժինը, չափը, ծավալը կլինի աննախադեպ»,- օրերս Երևանում տեղի...

Արդյոք կարող է գործատուն աշխատողին չթույլատրել աշխատանքի հոկտեմբերի 1-ից հետո

Մեր կարծիքով, բոլոր աշխատողներն ունեն հոկտեմբերի 2-ից հաշված 14 օր ժամանակ առաջին ՊՇՌ սերտիֆիկատը ներկայացնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը` պարզաբանելով, թե արդյոք կարող է գործատուն աշխատողին չթույլատրել աշխատանքի հոկտեմբերի 1-ից հետո :«Արդյոք կարող է գործատուն աշխատողին չթույլատրել աշխատանքի հոկտեմբերի 1-ից հետո Մեր կարծիքով՝ ոչ, առնվազն երկու...

ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձ է ձերբակալվել. ԱԱԾ-ի բացահայտումը

Նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով ՀՀ զինված ուժերի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը ձերբակալվել է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն: «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և այլ դատավարական գործողությունների շրջանակներում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի...

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ նվաճեցին բանակայինների աշխարհի առաջնությունում

Մոսկվայում անցկացվող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել է 2 բրոնզե մեդալով: Երրորդ տեղն են գրավել 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, որոնք նվաճել են կարիերայի առայժմ ամենալուրջ մեդալը։ Հայաստանի թիմը հանդես էր գալիս Արթուր Մելքումյանի և Պավլիկ Ղարսլյանի գլխավորությամբ: Բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակության ղեկավարն է ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության և սպորտի վարչության պետի տեղակալ,...

Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետպատերազմյան առաջին հանդիպումը

Արցախի հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որում հայտնել են 2020 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպման մասին, որը անցկացվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում: Հայտարարության մեջ ասվում է. «Համանախագահներն առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...

Սպանության փորձ՝ Աբովյան փողոցում. հարուցվել է քրեական գործ (ֆոտո)

2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։44-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ։ ՔԿ-ից  հայտնում են, որ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը, ովքեր Տավուշի մարզի բնակիչներ են՝ 23 և 24 տարեկան: Նախնական տվյալներով՝ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող սրճարանի...

Վերջին թարմացումները

84,191երկրպագուներըLike
0հետևողներըFollow
62հետևողներըFollow
44բաժանորդներըբաժանորդագրվել