ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 8-ին ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Սևանի բաժին է ինքնակամ ներկայացել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Շանթ Բագրատյանը։

Վերջինս ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Շանթ Բագրատյանը ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին։