Սկսում ենք պայքարի վճռական փուլը.Արթուր Վանեցյան

Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դրական է գնահատել իր կողմից մեկնարկած պայքարի, ապա նաև ապակենտրոն, ցանցային պայքարի արդյունքները։

Նա այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վաղը ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է նախատեսված, մինչ այդ 15։30 կհավաքվեն Ազատության հրապարակում, ապա կշարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ։

«Ես ասել էի, որ որևէ մեկին շնորհակալություն չեմ հայտնելու այս պայքարին միանալու համար, քանի որ այն հայրենիքի, մեր երկրի ապագան կերտելու համար։ Բայց հիմա բոլորին ասում եմ՝ շնորհակալություն, հազարավոր մարդկանց հետ հանդիպեցի, ծանոթացա, նրանք ինձ ուժ տվեցին, ես հասկացա, որ մենակ չեմ»,-ասել է Վանեցյանը։