Վերջին 30 տարիներին որևէ փաստաթուղթ չկա, որով միջազգային հանրությունը պահանջել է՝ Արցախի կարգավիճակի նշաձող իջեցնենք. Վանեցյանն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը

Ըստ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության՝ միջազգային հանրությունը Թուրքիան և Ադրբեջանն են, Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով վարչապետի հայտարարությանը, թե միջազգային հանրությունն իրենից պահանջում է Արցախի հարցում նշաձողն իջեցնել։

«Վերջին 30 տարիներին որևէ փաստաթուղթ չկա, որով միջազգային հանրությունը պահանջել է, որ Արցախի կարգավիճակի նշաձող իջեցնենք։ Փոխարենն ունենք 2016 թվականին Ալիևի հայտարարություն այն մասին, որ ասում էր, թե իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը», – ասաց Արթուր Վանեցյանը։