Հայտնի է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման օրը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման օրը։

«Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին` Վիեննայում»,- գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։