Ծառայակցի կողմից արձակված կրակոցից ժամկետային զինծառայող է մահացել

Ապրիլի 28-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.):

NEWS.am-ին Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է:

Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: