Ապրիլի 24-ին ծաղկի առևտուրը բացառապես կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում

«Նախորդ տարվա պես բացառապես ծաղկի առևտուրը կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում, այլ տեղ կատեգորիկ արգելվում է Ապրիլի 24-ին ծաղկի վաճառքն ու ձեռքբերումը»,- Երևանի քաղաքապետարանի անցկացրած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: Վերջինս զեկուցեց Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

 

 

Նրա խոսքով՝ ապրիլի 23-ին, ժամը 24:00-ին նախապատրաստական բոլոր միջոցառումներն ավարտվելու են և ջահերով երթից հետո, որպեսզի այնտեղ կատարեն հարդարման աշխատանքներ։ Կամո Արեյանը խնդրեց Երևանի քաղաքապետա Հրաչյա Սարգսյանի հանձնարարականը ոստիկանությանը, որպեսզի հսկողություն իրականացվի Ծիծեռնակաբերդի տարածքում, քանի որ ապրիլի 22-ից այնտեղ տեղադրվելու է համապատասխան տեխնիկա և անհրաժեշտություն կա ապահովել նրա պահպանումը: «Տրանսպորտի վարչությունն արդեն ունի իր սխեման՝ Բրազիլիայի հրապարակից քաղաքացիներին տեղափոխելու և հետդարձի համար, քաղաքապետի հանձնարարականով մետրոպալիտենն ունի իր աշխատանքի սահմանային ժամկետը Ապրիլի 24-ին երկարացնել մինչև 1:00-ն»,- ասաց Արեյանը: Քաղաքապետի խորհրդականը վստահեցրեց, որ քաղաքապետարանի կազմակերպած բոլոր աշխատանքները հավուր պատշաճի կիրականացվեն և կավարտվեն ապրիլի 23-ի ժամը 24:00-ի