Գերիների հարցի քննարկումը հանվեց ԱԺ նիստերի օրակարգից

«Հարգելի պատգամավորներ, այսօր ԱԺ 3-րդ նիստում պետք է սկսեինք հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» թեմայով քննարկումը, բայց քանի որ հիմնական զեկուցողը դահլիճից բացակայում է, այն հանվում է քառօրյայի օրակարգից»,- ԱԺ նիստերի ընդմիջումից հետո հայտարարեց Ալեն Սիմոնյանին փոխարինող Հակոբ Արշակյանը:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստերի մեկնարկին ՔՊ պատգամավորները 61 ձայնով որոշել էին, որ քննարկումը պետք է անցկացնեն 3-րդ նիստում և փակ ռեժիմով:

Նախագծի հեղինակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ մինչ այդ միջանցքում լրագրողներին հայտնել էր, որ ընդդիմությունն առաջարկել էր քննարկումը բաց ընթացակարգով անել: