Հայ դիրքապահներն այս գիշեր կանխել են Սեւ լճի հատվածում Ադրբեջանի առաջխաղացման փորձը. հայկական կողմից տուժածներ չկան

Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սեւ լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Այս մասին  տեղեկացնում է ՊՆ–ից։

Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան: