Ի՞նչ շահեց Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղի պատերազմից

Աղմուկի մեջ կորում է ամենակարևորը՝  մասնագետի խոսքը. ինչպես հասկանալ գլխավորը, ինչպես տարբերակել առաջնայինը երկրորդականից, որտեղ փնտրել պատախանը և ինչպես գտնել ելք: Ճշմարտությունը հասկանալու համար ոչ միայն անհրաժեշտ են փաստեր, այլև այդ փաստերի ճիշտ համադրումն ու ժամանակացույցը:

Սույն հոդվածը նպատակ ունի լուսաբանել, թե ինչպիսին է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազդեցությունը էներգիայի փոխանցման ոլորտում Իրանի աշխարհաքաղաքական կարողությունների վրա կամ ի՞նչ շահեց Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղի պատերազմից:

Զինադադարի մասին համաձայնագիրը, որի ամենակարևոր կետը Նախիջևանի շրջանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ճանապարհի «միջանցքի» ստեղծումն է, կհանգեցնի մի քանի բացասական աշխարհաքաղաքական հետևանքների՝ ի վնաս Իրանի:

Միջազգային իրավունքի մասնագետ, Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող դոկտոր Ահմադ Քազեմին ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էներգետիկ անվտանգության տեսանկյունից և գրել. «Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը սկսեց Ադրբեջանի, Թուրքիայի, Մեծ  Բրիտանիայի և Սիոնիստական ռեժիմի միջև համատեղ նախագծի հիման վրա: Ռուսաստանը, հետապնդելով կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ և այս գործընթացում կատարելով սխալ հաշվարկներ, նպաստավոր հող նախապատրաստեց  44-օրյա պատերազմում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության և Հայաստանի պարտության համար: Պատերազմի հիմնական դրդապատճառները ոչ թե Ադրբեջանի Հանրապետության անկախ կամքն էր, այլ տարածաշրջանի քաղաքական եւ վերտարածաշրջանային դերակատարների աշխարհաքաղաքական շահերը ու նպատակները` փոխել տարածաշրջանի քաղաքական եւ  աշխարհաքաղաքական դասավորությունը:

Ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի շուրջ տարբեր և հակասական շահեր ունեցող տարածաշրջանային և վերտարածաշրջանային դերակատարների  համաձայնությունը Կովկասում տեղի է ունեցել Իրանի հաշվին: Պատերազմի հիմնական նպատակն էր թուլացնել Իրանի աշխարհաքաղաքական, մշակութային, կրոնական և պատմական կարողությունները Կովկասում, հատկապես՝ Ադրբեջանի Հանրապետությունում:

Հրադադարի մասին համաձայնագիրը, որի ամենակարևոր կետը Նախիջևանի շրջանի և Ադրբեջանի Հանրապետության միջև միջանցքի ստեղծումն է, Իրանի դեմ կունենա մի քանի բացասական աշխարհաքաղաքական հետևանքներ:

Քարտեզը տես՝ https://uic.am/8341

Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը միացնող միջանցքի նախատեսումը, ըստ էության, ամերիկյան Գոբլի ծրագրի իրականացումն է, որն առաջարկվել էր որպես հողային փոխանակում (Լաչինի միջանցքի հողային փոխանակումը Զանգեզուրի միջանցքի հետ) առաջին ղարաբաղյան պատերազմից հետո: Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության և Սիոնիստական ​​ռեժիմի նպատակը Իրանի և Հայաստանի միջև 42 կիլոմետրանոց սահմանի գրավումն էր, սակայն Իրանի ռազմական քայլերը Անկարային և Բաքվին ստիպեցին հրաժարվել այդ ծրագրից և բավարարվել տարանցիկ հաղորդակցական կապերի գաղափարով, ինչը հստակեցվել է զինադադարի համաձայնագրով: Չնայած այս միջանցքի բնույթը դեռ լիովին պարզ չէ, բայց թվում է, որ Բաքու-Անկարա ճակատի նվազագույն նպատակը քաղաքացիների տեղաշարժի, ապրանքների տարանցման և վերջապես էներգիայի և էլեկտրահաղորդման գծերի հատման միջանցք ստեղծելն է: Նկատի առնելով ներգրավված դերակատարների հակաիրանական մոտեցումները՝ զանգեզուրյան միջանցքով նոր էներգիայի փոխանցման գծերի ստեղծումը կվերացնի տարածաշրջանում էներգիայի փոխանցման ոլորտում Իրանի աշխարհաքաղաքական հետևյալ հնարավորությունները.

Ապագայում իրանական գազի փոխանցումը դեպի Նախիջեւան.  Ադրբեջանի Հանրապետության՝ Իրանի միջոցով Նախիջևան գազի փոխանակման մասին պայմանագիրը կնքվել է Իրանի ազգային գազի արտահանման ընկերության և ԱՀ SOCAR ընկերության միջև  2004 թվականին՝ 20 տարի ժամկետով և իրականացվել է 2005 թվականից:  Պատժամիջոցներից առաջ Ադրբեջանից տարեկան միջինը շուրջ 250-350 միլիոն խորանարդ մետր բնական գազ էր փոխանցվում  Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ այնտեղի գազի պահանջարկը բավարարելու համար: Իրանը իր տարածքում սպառում է Ադրբեջանի Հանրապետության Աստանայից առաքվող գազը, որը միացված չէ ազգային գազատար ցանցին և դրան համարժեք Նախիջևան է փոխանցում իր ազգային ցանցիծ՝ տրանզիտային վճարը հանելուց հետո: Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կախվածությունը Իրանի գազից, էլեկտրականությունից և տարանցիկ ճանապարհներից վերացնելը Բաքվի և Անկարայի ռազմավարական գերագույն նպատակներից են բխում: Մասնավորապես, Բաքուն պնդում է, որ իրանական գազի Նախիջևան տարանցման իրավունքն ավելի թանկ է, քան՝ համաշխարհային գինը: Իրանը որպես տարանցման վճար գանձում է Ադրբեջանի փոխանակման գազի 15% -ը, մինչդեռ Բաքուն պնդում է, որ նման համաձայնագրերում տարանցիկ երկիրը որպես տարանցման վճար օգտագործում է ընդամենը 5% գազ:

Շարունակությունն՝ այստեղ։