Երևանի ավտոբուսների պարկն առաջիկա ամիսներին կհամալրվի ևս 211 ավտոբուսով

Երևանի ավտոբուսների պարկն առաջիկայում կհամալրվի ևս 211-ով. դրանք հուլիսի 31-ին Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվել են դեպի Շանհայի նավահանգիստ, հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Նավահանգստից էլ ավտոբուսները նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան: Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը:

Ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին», – նշել է Մարությանը: