Մհեր Մկրտումյանն ազատվել է ԱՄԷ և Բահրեյնում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մհեր Մկրտումյանին Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել:

Այս մասին  տեղեկացնում է նախագահի կայքէջը։

Մհեր Մկրտումյանը Արաբական Միացյալ Էմիրություններում դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հոկտեմբերի 25-ից: