Սևանն այuուհետ կհuկվի ԱԹՍ-ներով

Այսօր արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի է ունեցել Փրկարար ծառայության ստորաբաժանումներում առկա գույք-սարքավորումներով ու տեխնիկայով շարային ստուգատես: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Ստուգատեսի նպատակն այն է, որ տեսնենք մեր փրկարար ծառայությունը տեխնիկական ինչ հնարավորություններ ունի։ Բացի այդ, անձնակազմի ընդհանուր տեսքն ենք ստուգել։ Ընդհանուր առմամբ գոհ եմ։

Բացի անձնակազմի պատրաստվածության ստուգումից, նաև տեխնիկական հնարավորությունները ստուգեցինք»,–ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Գասպարյանը։

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանն էլ հայտնել է, որ այս տարի ամռանն ԱԻՆ–ն ԱԹՍ–ով կհսկի հանգստացողներին։

Հանգստացողներին դրա միջոցով կիրազեկեն բոլոր վտանգների մասին, և եթե որևէ մեկի հետ վտանգավոր բան պահատի, նրա կոորդինատներն արագ կփոխանցեն փրկարարներին։

Ստուգատեսի ժամանակ ներկայացվել են նաև փրկարարական հատուկ սարքավորումներ, որոնց շարքում եղել են անօդաչու թռչող սարքեր, սակրավորների ականորսիչներ, ռոբոտատեխնիկա, վարակազերծման միջոցներ և հատուկ հանդերձանք: Փորձարկվել է ազդարարման շչակ։