Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվեց Արսեն Մկրտչյանը

ԱԺ հաշվիչ հանձնախումբը հրապարակել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության արդյունքները.

102 պատգամավոր մասնակցել է քվեարկությանը, 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, իսկ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

Արսեն Մկիրտչյան 87, Արմեն Հայկյանց 11 կողմ ձայն:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Արսեն Մկրտչյանը: