«Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ. Տիգրան Ավինյան

«Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող նախագծերից է:

Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կհայտարարվի նաև շինարարարական ընկերության մրցույթը և կսկսվի քաղաքի կառուցումը:

Բաղկացած է լինելու 22 ինժեներական ընկերությունների շինություններից, լաբորատորիայից, ավտոկայանատեղիից, այգուց և ինժեներական ենթակառույցներից:

Վերածվելու է ինժեներական մտքի ու նորարարությունների կենտրոնի:

Ապահովելու է քաղաքային կյանքի միանգամայն նոր միջավայր»,- ասված է հայտարարության մեջ:

May be an image of դրսում
May be an image of դրսում