Ադրբեջանի ԶՈւ սպան Մատաղիսում պայթել է ականի վրա

Ադրբեջանական ԶՈւ գնդապետ-լեյտենանտ Քյամիլ Դունիևը Մատաղիսում պայթել է ականի վրա (ԼՂՀ Մարտակերտի շրջանի գյուղ, որն անցել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ – խմբ.):

Տեղեկությունը հաղորդում է Sputnik Ադրբեջանի Telegram – ալիքը` հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:

Զինծառայողը ծանր վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին էլ էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա (Ֆիզուլի) շրջանում մեքենան պայթել էր հակատանկային ականի վրա։ Ադրբեջանի մեկ քաղաքացի զոհվել էր, երկուսը` անհետ կորել։

armeniasputnik.am