Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ մանրամասնում է ԱԻՆ-ը

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ սույն թվականի փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 00:06-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 5-ին ժամը 20:06-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ: