Անվանի հայեր, որոնց Շուշին նվիրել է համաշխարհային մշակույթին

Շուշին Կովկասի կրթամշակութային կենտրոններից մեկն էր։ Հայ և համաշխարհային մշակույթի շատ հայտնի գործիչներ ծագումով շուշեցի էին։ Շուշիում աղջիկների առաջին դպրոցը հայտնվել է Սանկտ Պետերբուրգում կանանց առաջին վարժարանի բացման հետ գրեթե միաժամանակ:

Եթե 19-րդ դարի կեսից Բաքուն ավանդաբար ընկալվում էր որպես Անդրկովկասի արդյունաբերական կենտրոն, ապա Շուշին` Թիֆլիսի (այժմ՝ Թբիլիսի) հետ միասին, համարվում էր տարածաշրջանի մշակութային-կրթական կենտրոնը։ Թատրոններ, վարժարաններ, ռեալական ուսումնարան (բուհ), երաժշտական կրթություն, հրատարակչություններ, և սա Շուշիի պատմական արժեքների ոչ ամբողջական ցանկն է։ Շուշիի ռեալական ուսումնարանի բազմաթիվ շրջանավարտներ կրթությունը շարունակում էին Սորբոնում և Հայդելբերգում։

Արմատներով Շուշիից է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևը։ Նրա հայրը՝ Լեոն Թարիվերդյանը, Շուշիում է ծնվել։ Միքայել Թարիվերդիևը ՌԽՍՖՀ ժողովրդական արտիստ է, երաժշտություն է գրել 132 ֆիլմի և մի շարք ներկայացումների համար, հարյուրավոր երգերի և ռոմանսների, 4 բալետի, 4 օպերայի և բազմաթիվ կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների հեղինակ է։ Թարիվերդիևը մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Ամերիկյան երաժշտական ակադեմիայի։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունների թվում են «Գարնան 17 ակնթարթ», «Ճակատարգրի հեգնանքը, կամ բաղնիքդ անուշ», «Եղջերու-արքան», «Սիրել» ֆիլմերի երաժշտությունները։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am