Հայկական անձնագիրը զիջել է դիրքը

Henley & Partners միջազգային ընկերությունը հրապարակել է համաշխարհային անձնագրերի արժեքի նորացված ինդեքսը։ Հայկական անձնագիրը 3 կետով զիջել է տեղը։

Նախորդ տարի հայկական անձնագիրը 77-րդ հորիզոնականում էր։ Ցանկը կազմելիս հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են տեղաշարժի ազատությունն ու պետությունների քանակը, որտեղ անձնագրի տերն իրավունք ունի ճանապարհորդել առանց վիզայի։ Ընկերությունը նշել է, որ ներկայումս հայկական անձնագրով առանց վիզայի հնարավոր է այցելել աշխարհի 63 երկիր։

Ամենահեղինակավորը կրկին ճապոնական անձնագիրն է։ Առաջատար եռյակում նաև Սինգապուրը և Հարավային Կորեան են։

Հայաստանի հարևաններից՝ Վրաստանը 51-րդ տեղում է, այն իր դիրքը զիջել է 4 կետով։ Ադրբեջանը՝ 76-րդ, Ռուսաստան 59-րդ տեղում է։

Իրավաբան.net