Հայոց Հայրենիքն ու ժողովուրդը պետք է լինեն հավետ ու այլևս չտեսնեն անկումներ․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այո՛, մենք սգում ենք նահատակների համար, սակայն ցմահ հպարտ ու պարտավոր ենք նրանց զոհաբերության համար, որպեսզի մենք ապրենք ու շարունակենք իրենց ու նախորդ նահատակների կիսատ թողած գործը:

Հայոց Հայրենիքն ու ժողովուրդը պետք է լինեն հավետ ու այլևս չտեսնեն անկումներ, և յուրաքանչյուր սերունդ իր առաքելությունն ունի այդ ճանապարհին: Իսկ սուգը, հպարտությունն ու պարտավորությունը կարող են օգնել այդ առաքելությունը գիտակցելու հարցում:

Թո՛ղ այսուհետ մեր հպարտության ու պարտավորության առիթները լինեն առանց սգի…»։