Աշնանային Շուշին․ ինչո՞ւ է հայուհու լուսանկարը հայտնվել Time ամսագրի 100 լավագույնների մեջ

Հեղինակավոր պարբերականի ֆոտոխմբագիրներից մեկն Instagram-ում հետևելիս է եղել արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Անուշ Բաբաջանյանի արած լուսանկարներին։

 Հայտնի հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանի լուսանկարը, որն արվել էր հոկտեմբերի 16-ին Շուշիում, հայտնվել է 2020թ․-ի 100 լավագույն լուսանկարների շարքում՝ ըստ ամերիկյան հեղինակավոր Time պարբերականի։

Անուշը խոստովանել է, որ այդ լուրն իր համար անակնկալ է եղել։

«Ինձ նախապես չէին զգուշացրել, ինչպես սովորաբար անում են։ Time-ը լուսանկարը վերցրել էր VII Photo գործակալությունից, որի հետ ես համագործակցում եմ»,–ասել է նա։

Նա ավելացրել է, որ ամսագրի ֆոտոխմբագիրները պարբերաբար հետևում են աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին և լուսանկարիչների աշխատանքներին, իսկ հետո արդեն ընտրում են Թոփ-10-ը։ Խմբագիրներից մեկը Instagram-ում հետևում էր արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Անուշի արած լուսանկարներին։ 

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am