Ֆրանսիական Le Figaro պարբերականը ներկայացրել է Օլիվյե Ֆորի հեղինակային հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարվում Արցախյան վերջին պատերազմին ու հարակից թեմաներին:
Ստորև հայերեն թարգմանությամբ ներկայացնում ենք այն.
«Դժվար է ասել, թե որն է ավելի ուժեղ՝ զայրույթը թե՞ տխրությունը: Արցախի յուրաքանչյուր գյուղում աչքիդ են ընկնում անորոշ տարիքի տղամարդիկ և կանայք: Ցավը «դաջված է» նրանց դեմքերին՝ ճիշտ ինչպես Հայաստանի քարքարոտ լեռներն են:
Ձյունածածկ ճանապարհներին մեքենաների շարքեր են, որոնցում դեռ պատանի հայ զինվորներ են: Նրանց մեջքը ճկվում է պարտության ծանրության տակ, և կասկածի մշուշը խամրում է նրանց աչքերի փայլը: Նրանք տուն են մեկնում Լեռնային Ղարաբաղից: Պատերազմն ավարտվել է. Արցախի Հանրապետությունը կորցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքի երեք քառորդը, որն իրենն էր 30 տարի շարունակ:
Նրանց ուղղությամբ են շարժվում ռուսական բանակի զրահամեքենաները, որոնք ծառայում են որպես հայերի ու ադրբեջանցիների միջև նոյեմբերի 10-ին կնքված զինադադարի պահպանման երաշխավոր:
Ամբողջությամբ՝ tert.am