Ամարաս վանքը կմնա հայկական կողմին

Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ գտնվող Ամարասի վանքն ադրբեջանցիները չեն գրավել, այն մնալու է արցախցիների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է գյուղի ֆեյսբուքյան էջը։

Ըստ վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ Եվ հենց 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում է բացել Արցախի առաջին դպրոցը։