«Ձեր լռությունը հանցագործություն է». հայտնի հայուհիները նոր ֆոտոնախագծով կոչ են արել աշխարհին չլինել անտարբեր Արցախում տեղի ունեցող պատերազմի հանդեպ

Հայտնի հայուհիները նոր ֆոտոնախագիծ են իրականացրել՝ սեւ ու սպիտակ լուսանկարների տեսքով՝ իրենց կոչն ուղղելով աշխարհին: Լուսանկարներում հայ կանայք պաստառների միջոցով պատմել են Արցախում տեղի ունեցող դաժան պատերազմի մասին, իսկ հաղորդագրությունը մեկն է՝ եթե աշխարհը լռի, մարդկության պատմության եւս մեկ ոճրագործություն տեղի կունենա:

Նախագծին մասնակցել են Լյուսի եւ Մարիամ Հայրապետյանները, Լիա Զախարյանը, Անելյա Գուբրյանը, Սաթենիկ Հազարյանը, Մանո Գրիգորյանը, բլոգեր Մանե Հարությունյանը, երգչուհի Կարինա Առուստամյանը եւ լուսանկարչուհի Արուսիկ Մարկոսյանը:

Լիա Զախարյան

«Հուսով եմ՝ դուք երբեք չեք զգա այս ամենը»:

Անելյա Գուբրյան

«Ինձ պետք չէ հերոս, պարզապես ուզում եմ եղբայրս ողջ լինի՝ իմ կողքին»:

Սաթենիկ Հազարյան

«Ձեր պատերազմը խլում է իմ մանկությունը. ի՞նչ իրավունքով…»:

Մանո Գրիգորյան

«Մենք կյանք ենք տվել մեր երեխաներին, որպեսզի նրանք ապրեն, ոչ թե զոհվեն»:

Լյուսի Հայրապետյան

«Ի՞նչ արժեք ունի ձեր մարդասիրությունը, երբ այն սպանում է իմ ազգին»:

Մարիամ Հայրապետյան

«Ես չճանաչված զավակն եմ ազատ Արցախի: Ճանաչեք Արցախը»:

Մանե Հարությունյան

«Բոլորը պետք է բարձրաձայնեն ճշմարտությունն Արցախի մասին»:

Կարինա Առուստամյան

«1915- Հայոց ցեղասպանություն. 2020-ին ցեղասպանությունը կրկնվում է: 1915-ն անցյալ է, որից տեղյակ չէիք, 2020-ին ամեն ինչ գիտեք: Օգտագործեք ձեր ձայնը: Խոսեք այս մասին, թույլ մի տվեք, որ այն կրկնվի»:

Արուսիկ Մարկոսյան

news.am