Թշնամին շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը. Արցախի նախագահի խոսնակ

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր սահմաններն անառիկ են, Պաշտպանության բանակը պատրաստ է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը։

Կրկին կոչ ենք անում խաղաղ բնակչությանը պատսպարվել ու փողոց դուրս չգալ, քանի որ թշնամին շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը»։