Հայաստանն օգոստոսի 25-ից կվերսկսի օդային հաղորդակցությունը Թեհրանի հետ

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն օգոստոսի 25-ից սկսում է թռիչքները Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում է ավիաընկերությունը.

«Ուղևորների փոխադրումը կկատարվի համաձայն պարետատան ցուցումների»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ մարտի 16-ից Հայաստանում հայտարարվել էր արտակարգ դրություն, մտցվել էին սահմանափակումներ: Դադարեցվել էին նաև թռիչքները:

Այդ ընթացքում միայն կազմակերպվում էին չարտերային չվերթներ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան, իսկ օտարերկրյա քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: Թեհրան-Երևան ուղղությամբ կանոնավոր ավիափոխադրումները նույնպես դադարեցվել էին:

Աղբյուրը՝ tert.am