Օգոստոսի 1-ից թոշակի, նպաստի, սոցծրագրերի վերաբերյալ փոփոխություն կլինի

Օգոստոսի 1-ից Երևանում կենսաթոշակի, նպաստի, սոցիալական ծրագրերով վճարների դիմումները կուսումնասիրվեն էլեկտրոնային եղանակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։Դիմումներն ընդունելու և խորհրդատվություն տրամադրելու համար մայրաքաղաքում սպասարկման վարչության 10 բաժին է ստեղծվել: