Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդում. ծուխը նկատելի է քաղաքի տարբեր հատվածներից (լուսանկարներ)

Ֆեյսբուքյան օգտատերերը մեծ արագությամբ տեսանյութեր են հրապարակվում, ահազանգելով, որ խոշոր հրդեհ է Ծիծեռնակաբերդում: Ծուխը նկատելի է քաղաքի տարբեր հատվածներից:

ArmDaily.am-ի հետ զրույցում ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը հայտնեց որ այրվում է Ծիծեռնակաբերդի հարակից տարածքը։ «Ահազանգ ստացել ենք ժամը 21:00-ի սահմանում, ԲԻՍ 1 կանչով դեպքի վայր է ժամանել 10 մարտական հաշվարկ»։