Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հաշվի առնելով, որ վերաբացվելուց հետո համայնքային նախակրթարաններում հաճախելիությունը չափազանց ցածր է (6-7%), ինչպես նաև մանկապարտեզների աշխատակազմերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ավելանում են, Երևանի համայնքային իշխանությունը դիմել է ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցրելու առաջարկով։«Մինչև մայիսի 20-ը՝ մանկապարտեզների վերաբացման ամսաթիվը, հարցումների արդյունքում ակնկալվում էր, որ կունենանք մինչև 30 տոկոս հաճախելիություն։ Սակայն վերաբացվելուց հետո առաջին օրերին հաճախելիությունը մոտ 10 տոկոս էր, որը այս շաբաթների ընթացքում գնալով նվազեց մինչև 6-7 տոկոսը։
Հավանական է, որ սույն առաջարկի շրջանակում յուրաքանչյուր վարչական շրջանում կենտրոնացված մեկ կամ երկու մանկապարտեզ գործի՝ վ/շ երեխաների համար։
Հուսով ենք՝ վարակի դեմ համընդհանուր պայքարի արդյունքում հնարավորինս շուտ կկարողանանք նախակրթությունը վերադարձնել բնականոն հունի մեջ։
Առաջիկա օրերին կտեղեկացնենք, թե որ վարչական շրջանում որ մանկապարտեզները կգործեն»,- գրել է Վիրաբյանը: