Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ ուղարկել Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից: Վերջիններս մեջբերել են Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսի խոսքը.
«Հայաստանը շարունակում է կորոնավիրուսի համավարակի դեմ ինտենսիվ պայքարը և Լիտվան այդ հարցում շարունակում է մնալ մեր հայ բարեկամների կողքին։
Այսօր Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել բժշկական անձնակազմ և մասնագետներ գործուղել Հայաստան` նպատակ ունենալով օգնել կորոնավիրուսի կանխարգելման ջանքերին»:
Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն։
Աղբյուրը՝ shantnews.am