Հայաստանում մեծ հզորությամբ դիմակների արտադրություն է սկսվում, և հույս ունենք, որ մինչև 200 հազար դիմակ կարտադրվի, և դիմակի խնդիր չենք ունենա։ Այդ մասին ուղիղ եթերում կորոնավիրուսի և տնտեսական հարցերի քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Տավուշի մարզպետի փոխանցմամբ՝ արտադրությունը պետք է սկսվի արդեն այսօրվանից։
Նա վստահեցրեց, որ դիմակների պակասուրդ չունեն, խնդիրը հիմնականում գներն են։ Ավինյանն ասաց, որ այս փուլում շատ կարևոր է բոլոր քաղաքացիներին ձեռնոցներով և դիմակներով ապահովելը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ աշխատավայրերում ջերմաչափումը պետք է կատարվի երկու անգամ՝ առավոտյան և օրվա երկրորդ կեսին։ Դա ևս մեկ հնարավորություն է հիվանդներին հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրը՝ 1lurer.am