2018 թվականից ի վեր, ներառյալ՝ 2020 թվականը, 66 միլիարդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն: Դա մոտավորապես 28 տոկոս ավելացում է: Խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց ես ուզում եմ դժվարությամբ մեկ նախադասություն ասել: Կարող եք հավաստիանալ, որ 2018 թվականի մայիսից հետո ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն:
ՀՀ կառավարությունը շարունակելու է իր քաղաքականությունը՝ տարածաշրջանում ռազմական բալանսը վերականգնելու ուղղությամբ: Այդ մասով արդեն լրջագույն քայլեր ձեռնարկվել են»,-ասաց նա: