Ակնկալվում է, որ Հայաստանի պետական պարտքը բացարձակ թվով կլինի 7,3 միլիարդ դրամ. Ֆիննախ

Ակնկալվում է, որ մենք այս տարի արդեն կունենանք 50 տոկոսի միջակայքում պարտք: Այս մասին խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նկատի ունենալով կառավարության պարտք-ՀՆԱ 50 տոկոս միջակայքը. «Ընդ որում, դատելով զարգացումներից՝ չի բացառվում, որ մենք նույնիսկ գերանգնահատել ենք այս տոկոսը և կարող ենք ավելի պակաս պարտք ունենալ: Նույնիսկ այդ պայմաններում ակնկալվող սցենարով ակնկալվում է, որ մենք հաջորդ տարի կունենանք 50 տոկոսը չգերազանցող կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշ, ինչը մեր նպատակադրումներից մեկն է»:

Ֆիննախը նշեց, որ բացարձակ թվով ակնկալվում է, որ պարտքը կլինի 7,3 միլիարդ դրամ (հավանաբար նախարարը նկատի ուներ ոչ թե դրամ, այլ՝ դոլար)․ «Այստեղ նույնպես վերապահում կա, հնարավոր է, որ այս թիվը ևս մի փոքր գերագնահատված է, չի բացառվում, որ ավելի ցածր ցուցանիշ լինի: Եթե ռիսկեր կան, դրանք դեպի ներքև են»:

Analitik.am