«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է նոր վարկային համաձայնագիր ստորագրել, որը կներառվի բյուջեի սպասարկման համար:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս թեմայով նախնական բանակցություններ են տարել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Խոսքը մոտ 250 մլն դոլար վարկային պայմանագրի մասին է, որը, ըստ տեղեկությունների, տրամադրելու է ՎԶԵԲ-ը ու բավականին արտոնյալ պայմաններով։
Արտոնյալը՝ արտոնյալ, սակայն, մեր տեղեկություններով, նույնիսկ կառավարությունում շատերը զարմացած են, որ մշտապես վարկերին դեմ արտահայտվող Փաշինյանը պարբերաբար վարկ է վերցնում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: